Ընկերության մասին

Սանգուդզ ընկերությունը հիմնադրվել է 2014թ. Աշոտ Ասլիկյանի կողմից, ով գյուղատնտեսության և հատկապես չրերի արտադրության ոլորտում բավականին մեծ փորձ ունի: Ընկերությունը զբաղվում է չոր մրգերի և բանջարեղենների արտադրությամբ, մասնավորապես` սև սալորի, ծիրանի, դեղձի, տանձի, խնձորի, սեխի, բալի և լոլիկի: 2016թ.-ից սկսած ընկերությունը ստացել է օրգանական սերտիֆիկացում և այսօր սպառողին է առաջարկում նաև օրգանական չրեր: Արտադրանքն այսօր սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում (www.raw-eating.ru, www.armfrukt.ru), Վրաստանում և Ֆրանսիայում: Ընկերությունը ներկայումս փնտրում է նոր համագործակցության հնարավորություններ եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Սանգուդզի չրերն առանձնանում են իրենց բարձր որակով` հաշվի առնելով բարձրորակ հումքը և արտադրման տեխնոլոգիան: Հումքն ընտրվում է խիստ չափանիշներով, և արտադրության ընթացքում քիմիկատներ չեն օգտագործվում:

Սանգուդզ ընկերությունը հայտնի է որպես բնական, բարձրորակ չրերի արտադրող: Արտադրության համար հումքը ընտրվում է խիստ չափանիշներով` հաշվի առնելով որակը, թունաքիմիկատների թույլատրելի քանակը և այլն: Մրգերը պարտադիր լվացվում են, կտրատվում և չորացվում դարակավոր չորանոցներում: Արդեն պատրաստի արտադրանքը լցվում է կոնտեյներների մեջ և պահվում սառնարանում` համապատասխան ջերմաստիճանի պայմաններում:

Սկսած 2016թ.-ից ընկերությունն աշխատում է նաև Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (OASI) հետ` օրգանական արտադրության կազմակերպման նպատակներով: Ընկերությունն արդեն ներկայացնում է նաև օրգանական սերտիֆիկացում ունեցող արտադրանք: